Նախագահը մասնակցել է Դավոսի տնտեսական համաժողովի բացմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով, հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահը մասնակցել է համաժողովի բացմանը, որն այս տարի նվիրված է «Պատմությունը շրջադարձային կետում. Կառավարությունների քաղաքականությունը և բիզնես ռազմավարությունները» թեմային:

«Համաժողովի ընթացքում կքննարկվեն անվտանգության և հրատապ հումանիտար խնդիրները, համաճարակից հետո տնտեսության վերականգնումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը և չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեխնոլոգիաների կիրառումը»,- ասված է հաղորդագրությունում։

Համաժողովի քննարկումներին կմասնակցեն կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար համայնքի ավելի քան 2000 ներկայացուցիչներ, այդ թվում՝ 50 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։

Դավոսի համաժողովի շրջանակներում նախատեսվում են նախագահի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ:

Մեկնաբանել