Արցախի կարգավիճակի հարցում հայկական կողմը բանակցում է «նշաձողն իջեցնելու» տրամաբանությամբ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունում որևէ խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին: Բացի այդ, արցախցիների անվտանգության մասին խոսելիս Միշելը կիրառել է ադրբեջանական խոսույթը` մատնանշելով «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգության» հարցը․ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ասում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը: Վերջինիս խոսքով՝ դատելով Միշելի հայտարարությունից` փաստացի հայկական կողմը բանակցում է Արցախի կարգավիճակի հարցում «նշաձողն իջեցնելու» տրամաբանության շրջանակում:

Մեկնաբանել