Քամու հետևանքով Երևանում վնասվել են տանիքներ, մեքենաներ, ծառեր

Քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Շենգավիթ, Նոր Նորք և Էրեբունի վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Մայիսի 23-ին, ժամը 13։03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող ավտոմեքենայի վրա։ Պարզվել է, որ բարդին ընկել է «Mercedes-Benz C-Class» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաների վրա, վնասել էլեկտրական լարեր․ տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և հերթապահել՝ մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկ այլ ահազանգով ԱԻՆ փրկարարները մեկնել են Շենգավիթ վարչական շրջան, որտեղ Բագրատունյաց պողոտայի թիվ 18 շենքի տանիքից թիթեղ է կախված եղել․ «Փրկարարներն ամրացրել են երկու թիթեղ (մոտ 12 քմ)»։

Մեկնաբանել