Հայաստանը հրապարակել է սահմանազատման հանձնաժողովի կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 23-ին որոշում է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին։ Ըստ որոշման՝ հանձնաժողովի նախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։ Հանձնաժողովի կազմում են նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալներ Նարինե Ավագյանն ու Արամ Գուգարացը, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը, ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ Դավիթ Սանամյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյան և զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական … Continue reading Հայաստանը հրապարակել է սահմանազատման հանձնաժողովի կազմը