Հայաստանը հրապարակել է սահմանազատման հանձնաժողովի կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 23-ին որոշում է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին։

Ըստ որոշման՝ հանձնաժողովի նախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։

Հանձնաժողովի կազմում են նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալներ Նարինե Ավագյանն ու Արամ Գուգարացը, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը, ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ Դավիթ Սանամյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյան և զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Սերգեյ Պետրոսյանը։

***

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Մայիսի 22-ին Բրյուսելում կրկին հանդիպել էին Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարները։ Շառլ Միշելը հանդիպումից հետո հայտարարել է, որ «առաջիկա օրերին միջպետական ​​սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը»։

Մեկնաբանել