Լրագրողների հավատարմագրման կարգի փոփոխությունը քննարկվում է ԱԺ-ում

Խորհրդարանի հերթակա քառօրյա նիստի մեկնարկին՝ մայիսի 24-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Այս իրավական ակտը հնարավորություն է տալու պետական մարմնին կոնկրետ լրագրողի զրկել հավատարմագրումից, եթե պարբերաբար խախտում է կարգը։

Նախագծի համահեղինակը մանրամասնեց, թե ինչ տեսք է ունենալու փոփոխությունը. «Խախտումն արձանագրվելու է աշխատանքային գոտում, այդ խախտման վերաբերյալ ԱԺ աշխատակազմը տեղեկացնելու է տվյալ լրատվամիջոցին, եթե դրանից հետո ևս մեկ տարվա ընթացքում կրկնվի խախտումը, ինչպես նաև լրատվական գործունեություն իրականացնողն ինքը չդադարեցնի տվյալ լրագրողի հավատարմագրումը՝ վերջինիս փոխելու հնարավորությամբ, ապա այդ դեպքում պետական մարմինը կդադարեցնի այդ լրագրողի հավատարմագրումը»,- նշեց Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ լրատվամիջոցին հնարավորություն է տրվելու նաև հավատարմագրել մեկ այլ լրագրողի։

«Սա փոփոխություն է պետական մարմիններում բնականոն աշխատանքը ապահովելու համար։ Որոշակի մտքեր են շրջանառվել, թե այս օրենքը սահմանափակումների մասին է ու հայեցողական մոտեցում է ցուցաբերվելու, դրանք իրականության չեն համապատասխանում»,- ասաց պատգամավորը։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել