Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում՝ մինչև -1 աստիճան

Այսօր երեկոյան և գիշերը Հայաստանի լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Սկանդինավիայի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` մայիսի 24-ի երեկոյան ժամերին և 24-ի լույս 25-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում՝ օդում մինչև 0․․․-1 աստիճան ցրտի սահմաններում»,- ասված է հայտարարությունում։

Մեկնաբանել