Ղպտի եկեղեցին Եգիպտոսում հարձակման է ենթարկվել

Եգիպտոսում վերսկսվել է կրոնական հողի վրա հուզումների ալիքը. ղպտի ուղղափառ եկեղեցու վրա մուսուլմանների հարձակման արդյունքում տուժել է նվազագույնը 16 մարդ, տեղեկացնում է Reuters-ը։ Պատճառը հուլիսի 27-ին քրիստոնյաների հետ ծեծկռտուքի արդյունքում մուսուլմանի մահն է եղել։ Միջադեպը տեղի է ունեցել Կահիրեից 40 կմ հեռավորության վրա գտնվող Դաշհուր բնակավայրում։

Եգիպտոսում կրոնական հողի վրա լարվածության ալիքը սրվեց 2011թ. Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո։

Մեկնաբանել