Բրիտանական RBS-ը կարող է ազգայնացվել

Բրիտանական Royal Bank of Scotland (RBS) բանկի բաժնետոմսերի 18%-ի ձեռքբերումը կառավարությանը $7,8 մլրդ կարժենա։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է Royal Bank of Scotland բանկն ամբողջովին ազգայնացնելու հնարավորությունը, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով կառավարությունում իր անանուն աղբյուրներին։

RBS-ի բաժնետոմսերի մնացած՝ 18% մասնաբաժնի ձեռքբերումը բրիտանական կառավարությանը կարող է 5 մլրդ ֆունտ ստեռլինգ ($7,8 մլրդ) արժենալ։ Համաձայն Reuters-ի՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը դեմ է գաղափարին, քանի որ կառավարությունը ստիպված է լինելու լուծել RBS-ի «վատ» ակտիվների խնդիրը։ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը։

Նշենք, որ Royal Bank of Scotland-ը հիմնադրվել է 1727թ., այն Եվրոպայի խոշորագույն բանկերից է։ RBS-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Էդինբուրգում։ Ներկայում բանկի բաժնետոմսերի 82%-ը պատկանում է բրիտանական կառավարությանը։

Մեկնաբանել