Ադրբեջանում խոսում են մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման մասին, որը կարևորվել է ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման համատեքստում: Հիմնականում ուշադրություն է դարձվել «ադրբեջանանպաստ» հայտարարություններին:
Credits: Ruptly
Ադրբեջանում խոսում են մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման մասին, որը կարևորվել է ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման համատեքստում: Հիմնականում ուշադրություն է դարձվել «ադրբեջանանպաստ» հայտարարություններին:
Credits: Ruptly
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ մասնակցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության գագաթաժողովին։ Նա հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է բարեփոխումների օրակարգին և Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորև։ «Մեծարգո նախագահ Բայդեն, Պետությունների հարգարժան առաջնորդներ, Տիկնայք և պարոնայք, Ինձ համար պատիվ ու հաճույք է Հայաստանի Հանրապետության անունից ելույթ ունենալ Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթաժողովին։ Չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։ Դրա արդյունքում մեր երկիրը բարելավել է իր դիրքերը համաշխարհային տարբեր վարկանիշներում։ Freedom House-ը Հայաստանին դասել է որպես «ազատ» երկիր «Ինտերնետի ազատության» իր տարեկան զեկույցում: Հայաստանն աննախադեպ առաջընթաց է […]
Շրջափակման ընթացքում Արցախի խանութներում ապրանքների թանկացումներ են արձանագրվել։ Մարտի 7-ին Արցախում ընդունվել է ապրանքների շրջանառության հատուկ կարգ, որի համաձայն` տնտեսվարող սուբյեկտները պետք է նախապես Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովին ներկայացնեն այն ապրանքների ցանկը, որոնք նախատեսում են իրացնել։ Հանձնաժողովը դրանց համար սահմանում է շուկայում իրացման առավելագույն գին, որը խախտելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները ենթարկվում են վարչական տույժի՝ 500 հազարից 1 մլն դրամի չափով։
Մոսկվան ակնկալում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ «վնասակար քննարկումները» կդադարեն, իսկ այդ կապակցությամբ ծագաց հարցերը կառուցողական կերպով կլուծվեն։ Այդ մասին RTVI-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա նաև ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը: «Մեր կողմից հաստատում ենք պատրաստակամությունը՝ իրագործել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից»,- նշել է Գալուզինը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ը այդ աշխատանքին պատրաստ է նույն չափով, որքան Հայաստանը։ Նա նաև անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, ըստ որի՝ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս […]
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե 2018-2020թթ․ Հայաստանը ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարիներին միասին վերցված։ «Հայաստանի Հանրապետությունը 2018-ից 2020 թվականը ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարին բոլորը իրար հետ վերցրած։ Սա ապացուցված վիճակագրություն է, հասկանո՞ւմ եք»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը ասուլիսի ժամանակ այս պնդումը հնչեցրել էր՝ պատասխանելով լրագրողի մեջբերած՝ «2018-ից ի վեր Հայաստանի ռազմատեխնիկական աջակցություն չստանալու վերաբերյալ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը»։ #CivilNetCheck-ը գրավոր հարցմամբ խնդրեց վարչապետի աշխատակազմին պարզաբանել՝ ի՞նչ փաստերի և վիճակագրության վրա է հիմնված վարչապետի այս հայտարարությունը։ Պարզվում է՝ վարչապետի մատնանշած «ապացուցված […]
Իրանն ընդհանուր սպառնալիք է Ադրբեջանի և Իսրայելի համար․ Երուսաղեմում մարտի 29-ին ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը։ «Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությունը։ Մենք պետք է միասնաբար գործենք Իրանի դեմ և թույլ չտանք նրան ընդլայնել միջուկային հնարավորությունները»,- ասել է Իսրայելի արտաքին գերատեսչության ղեկավարը։
«Ալավերդիի դատարանում էի աշխատում, մի պապիկ էր եկել, որ իմացավ՝ ես եմ գործը քննելու, զարմացավ՝ բացականչելով. «Այ մարդ, մի տղամարդ չկա՞ր, որ մեզ դատեր, էս աղջի՞կը պետք ա մեզ դատի»,- հիշում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանը։ Շուրջ երեք տասնամյակ նա աշխատում է դատական համակարգում։ Կարծում է՝ դատարանները ներկայում ավելի անկախ են, իսկ համակարգի առաջնային խնդիրը շարունակում է մնալ ծանրաբեռնվածությունը։ Մխիթարյանի խոսքով՝ կին դատավորները ընդհանուր թվի մոտ 36 տոկոսն են կազմում, սակայն թիվն աճելու միտում ունի։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանը դատավորի հետ խոսել է դատական համակարգի ինստիտուցիոնալ խնդիրների ու նրա փորձի մասին։ Պաշտոնյաները, այդ թվում՝ […]
Ռուսաստանը կարող է սահմանափակել Հայաստանից կաթի և կաթնամթերքի մատակարարումը հայկական կողմի «թերի վերահսկողության» և առկա «սահմանափակող միջոցների» խախտման պատճառով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը»։ Նշվում է, որ 2023-ին «Ռոսսելխոզնադզորն» ուսումնասիրել է Հայաստանից կաթնամթերքի ռուսական շուկա մատակարարումների ծավալների ավելացման պատճառները։ «Հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, ինչի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել»,- նշված է հաղորդագրությունում։ «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների` 2023-ի մարտի 20-ից մարտի 24-ը անցկացրած ստուգման ընթացքում այս փաստը հաստատվել է, հայտնում են գերատոսչությունից ու հավելում, որ արտադրական գործընթացում հայ արտադրողներնօգտագործում են իրանական […]
«Բազմաթիվ հայերի համոզմամբ՝ գարնանը Ադրբեջանը հարձակում կձեռնարկի։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունը հաջողված է»․ Deutsche Welle պարբերականի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ «Մենք չենք կարող միջամտել։ Մենք ունենք ընդամենը հեռադիտակներ և տեսախցիկներ»,- ասել է Ռիտերը։ Նա ասել է, որ շատերը Հայաստանում ուրախ են ԵՄ ներկայությամբ և շտապել զսպել հնարավոր ակնկալիքները՝ դիտորդները մուտք չունեն Ադրբեջանի տարածք, հետևաբար նրանք չեն կարող հայտնաբերել հարձակման նախապատրաստվող զորքերի տեղաշարժը։ «Հայաստանում շատերի համոզմամբ՝ գարնանը Ադրբեջանը հարձակում կձեռնարկի։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունը կարելի է հաջողված համարել»,- ասել է առաքելության ղեկավարը։