Կարևոր է չհուսահատվել, մնալ Արցախում և հնարավորության դեպքում՝ շատանալ․ Թաթիկյան

Մայիսի 23-ին Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ «Ժողովրդավարությունը և անվտանգությունը» թեմայով դասընթաց-բանավեճ։ Բանախոսը միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյանն էր։ Բանավեճի ժամանակ քննարկվել են բանակին, տնտեսությանը, էներգետիկային, տեղեկատվական անվտանգությանն առնչվող հարցեր: