Իրանի արտաքին քաղաքականության առաջնային օրակարգը ոչ թե Հարավային Կովկասն է, այլ՝ Միջին Արևելքը, սակայն երկու տեղում էլ Թեհրանը փորձում է կանխել Թուրքիայի ազդեցությունը․ ասում է Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Թեհրանի Ազատ համալսարանի դասախոս Կարեն Խանլարյանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում։ Խանլարյանը անդրադառնում է հայ-իրանական հարաբերությունների ռազմավարական բաղադրիչներին՝ խոսելով ռազմական ոլորտի բարդությունների մասին: Նա ուռճացված է համարում ատրպատականցիների հակահայկական տրամադրությունների մասին պնդումները:
Հարավային Կովկասը Իրանի համար առաջնային օրակարգ չէ․ Կարեն Խանլարյան
Post navigation
Posted in: