Արցախի շուրջ հինգ հազար հուշարձանները՝ նոր անգլալեզու կայքում

Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի է ունեցել «Արցախի մշակութային ժառանգությունը, թվագրում հանուն պահպանության» խորագրով անգլալեզու կայքի շնորհանդեսը: Կայքում ցանկագրված են Արցախի տարածքում գտնվող թե աշխարհիկ, թե կրոնական հուշարձանները։ Կայքը ստեղծվել է Հայ բարեգործական ընդհանուր միության ֆինանսավորմամբ, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի, Ամերիկյան համալսարանի աջակցությամբ:

Մեկնաբանել