Դավիթ Բաբայանը հանդիպել է Հարավային Օսիայի, Դոնեցկի և Լուգանսկի ԱԳ նախարարներին

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Հարավային Օսիայի, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ԱԳՆ ղեկավարների հետ, հայտնում է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Հարավային Օսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 24-ին Ցխինվալում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումը Հարավային Օսիայի ԱԳ նախարար Դմիտրի Մեդոևի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Նատալյա Նիկոնորովայի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Վլադիսլավ Դեյնեգոյի հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին առնչվող, ինչպես նաև «բարեկամական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցությանը» վերաբերող հարցեր։

Մեկնաբանել