Համայնքների նոր խոշորացում է լինելու

Հայաստանում համայնքային խոշորացման նոր գործընթաց է սկսվելու, խոշորացվելու են արդեն իսկ խոշորացված որոշ համայնքներ։ Կառավարությունը մայիսի 26-ին ընդունեց համապատասխան որոշումը։

Ձևավորվելիք համայնքային փնջերն են լինելու Թալինը՝ 34 բնակավայրերով, Ճամբարակը՝ 19 բնակավայրերով, Ալավերդին՝ 28 բնակավայրերով, Տաշիրը՝ 24 բնակավայրերով, Սիսիանը՝ 36 բնակավայրերով։ Ընդհանուր առմամբ այս հինգ համայնքներիը ներառելու են 141 բնակավայրեր։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ խոշորացումը լինելու է սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների հետ միաժանանակ։ Մինչ այս պահը, ըստ Սանոսյանի, խոշորացման արդյունքում 908 բնակավայրեր միավորվել են ու ձևավորվել են 72 համայնքներ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խոշորացմամբ ավելի մեծ իշխանություն են տալիս քաղաքացիներին, ժողովրդավարության ավելի մեծ հարթակ է բացվում. «Քաղաքացու որոշման տիրույթ ավելի շատ հարցեր ենք պատվիրակում»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել