Ադրբեջանը վերադարձրել է ապրիլի 23-ին սահմանը հատած զինծառայողին

Ադրբեջանը վերադարձրել է ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը»,- ասված է հաղորդագրությունում։

***

ՊՆ ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին կորել էր կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Մարտիրոսովը նույն օրը հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում։

Մեկնաբանել