Վանեցյանը կողմ է ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությանը, բայց ԱԺ չի գնա

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կողմ է ընդդիմադիրների՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ԱԺ-ում հայտարարություն ընդունելու նախաձեռնությանը, սակայն խորհրդարան չի պատրաստվում գնալ։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում նա նշեց, որ հայտարարության իմաստը Հայաստանի կարմիր գծերի սահմանումն է։ Նա խոստովանեց, որ իրենց պայքարին հատկապես ցերեկային ժամերին քիչ մարդիկ են միանում, «բայց դա չի նշանակում, որ պայքարն անկում է ունենում»։

Մեկնաբանել