Իշխանությունը պատերազմի վախ է սերմանում, նման բան չկա. Լևոն Քոչարյան

«Ընդդիմությունը վերադառնում է խորհրդարան՝ ցույց տալու, որ իշխանություններն անկեղծ չեն Արցախի հարցում: Նրանք մոլորեցնում են հանրությանը իրենց հայտարարություններով»․ ասում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «‎Դիմադրություն»‎ շարժման առաջատար դեմքերից է: Լևոն Քոչարյանի խոսքով՝ ընդդիմությունն Ազգային ժողովին առաջարկելու է ընդունել հայտարարություն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ: Այդ քվեարկությունը, կարծում է Լևոն Քոչարյանը, ցույց կտա իշխանության անկեղծության աստիճանը: