Ալեն Սիմոնյանի համար ամենագնացներ չեն գնվի

alen simonyan

Ազգային ժողովի նախագահին ուղեկցող երեք հատ Toyota RAV 4 մոդելի ամենագնաց ավտոմեքենաների գնման գործընթացը չի իրականանալու։ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ որոշել են ձեռնպահ մնալ նման քայլից:

Ապրիլի 7-ի կառավարությունը որոշել էր վերաբաշխում կկատարել 2022-ի բյուջեում և 54 մլն դրամ հատկացնել Ազգային ժողովի նախագահին ուղեկցող երեք հատ Toyota RAV 4 մոդելի մարդատար ամենագնաց ավտոմեքենաներ ձեռք բերելու համար։

«ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71 (2003թ. արտադրության, վազքը՝ 235 334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA (2007թ. արտադրության, վազքը՝ 252 884 կմ) և NISSAN X-TRAIL 2.01 (2008թ. արտադրության, վազքը՝ 271 613 կմ)) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը: ՀՀ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար»,- ասված էր հիմնավորման մեջ։