Արման Թաթոյանը կդասավանդի Ամերիկյան համալսարանում՝ ամբողջ դրույքով

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքի է անցել Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)։

Համալսարանի պաշտոնական կայքը հայտնում է, որ Թաթոյանը հուլիսից լրիվ դրույքով կաշխատի ՀԱՀ հումանիտար և սոցիալական գիտությունների քոլեջում։

Արման Թաթոյանը 2011-ից դասավանդում էր Ամերիկյան համալսարանում որպես այցելու դասախոս։

***

Արման Թաթոյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ 2016-2022 թթ․ զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը։ Մինչ այդ՝ 2013-2016 թթ․ եղել է արդարադատության նախարարի տեղակալ:

Մեկնաբանել