Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 26-ին և 27-ին հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։

Բոլոր երեք հանդիպումների ժամանակ էլ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին վերաբերող հարցեր:

Մայիսի 26-ին Փաշինյանն ընդունել էր ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին, իսկ մայիսի 27-ին՝ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին և Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին:

Հանդիպումների ընթացքում վարչապետը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ պարբերական հանդիպումներն ու շեշտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում Մինսկի խմբի ֆորմատի կարևորությունը։

Մեկնաբանել