Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ մի քանի տարի առաջ շատ մոտ է եղել «արքայական» ակումբ տեղափոխվելուն: Նա նշել է, որ իր ծառայություններով հետաքրքրված է եղել նաև «Բարսելոնան»:
Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկության կիսաեզրափակչում մենք հաղթեցինք «Ռեալին»: Ժամանակին ես կարող էի հայտնվել «արքայական» ակումբում, «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորություն էլ կար, բայց այդ ամենն արդեն անցյալում է: Մարզական տեսանկյունից «Բավարիան» իսպանական գրանդների մակարդակի թիմ է, իսկ որպես ակումբ, կարծում եմ` գերազանցում է «Ռեալին» և «Բարսելոնային»,- Ռիբերիի խոսքերն է մեջբերում Bild-ը:
Մարզական գործընկեր` SportArmenia.com