«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում իր աջակցությունն է հայտնել Սիրիայի հայ համայնքին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Սիրիայում ընթացող իրադարձությունները հենց սկզբից էլ անհանգստացնող են եղել մեզ համար, սակայն այսօր ավելի քան անհանգստացած ենք՝ Հալեպում ընթացող գործողությունների համար:
Ինչպես հայտնի է, Հալեպում են բնակվում բազմաթիվ մեր հայ եղբայրներ և քույրեր, ովքեր փրկվելով Օսմանյան բռնություններից, բնակություն էին հաստատել այնտեղ: Մենք համոզված ենք, որ Հալեպում բնակվող հայերը այս պարագայում պետք է վերադառնան Մայր Հայաստան, քանի որ այնտեղ արդեն նրանց ֆիզիկական գոյությունը վտանգված է:
Մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով աջակցել Սիրիայից Հայաստան գաղթող մեր եղբայրներին և քույրերին: Սիրիահայ գաղթականների հարցերով զբաղվող անհատների հետ հաստատված կապի շնորհիվ հույս ունենք, որ մեր օգնությունը ժամանակին կլինի և տեղին»։