ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հեղինակային հաղորդմանն անդրադառնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մայիսի 22-ի հանդիպմանը։ Էրիկը խոսում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տարածապաշտական արտաքին քաղաքականության մասին, ու թե ինչպես է դա ի ցույց դնում Արևմուտքի կեղծավորությունը։
Էրդողանի տարածապաշտությունն ու Արևմուտքի կեղծավորությունը
-
Ակնկալում եմ՝ ադրբեջանցիները կլինեն ազնիվ և դուրս կգան ՀՀ տարածքից.
«Ակնկալում եմ, որ ադրբեջանցիներն իրենց կպահեն ազնիվ, անկեղծ և ոչ միայն մեզ, այլ ողջ աշխարհին կապացուցեն, որ պատրաստ են պատշաճ համագործակցության և հետ կքաշեն իրենց զորքերն այդ տարածքներից»․ նշում է ՀՀ ԱԺ պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը:
-
Հայաստանի կողմից Նախիջևանի հետ կապի արգելափակումը «հիասթափեցնող է», ասում է
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրմանը մոտ են, քան երբևէ։ Այդ մասին ապրիլի 23-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի կազմակերպած միջոցառմանը։ «Այժմ մենք ունենք ընդհանուր ընկալում, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը։ Այժմ պետք է աշխատենք դետալների վրա, ինչը ժամանակ է պահանջում»,- ասել է նա։ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը մշտապես բարձրացրել է չորս գյուղերի թեման և այն մոռացության չի մատնել․ «Էքսկլավների հարցն ուրիշ է, այն ավելի բարդ է, քանի որ դրանք շրջապատված են այլ երկրի կողմից։ Դրա համար էլ այդ հարցը դելիմիտացիայի գործընթացի շրջանակում պետք է լուծվի»։ Ադրբեջանի նախագահն իր խոսքում նաև հղում է […]
-
Սահմանամերձ Կոթիի պատմության ուսուցիչը
22-ամյա Տաթևիկ Ասրյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով երկու տարի ժամկետով գործուղվել է Տավուշի սահմանամերձ Կոթի գյուղ։ Տեղի դպրոցում Պատմություն և Հասարակագիտություն առարկաներն է դասավանդում։ Ուսուցչուհին աշակերտների հետ գյուղում ծրագրեր է իրականացնում․ որոշել են գյուղի մշակութային ժառանգության մասին ֆիլմ նկարահանել։
-
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը, հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Ապրիլի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ գործադիրը հայտնել էր, որ ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա։ Գործընթացը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի […]
-
Լրատվամիջոցները նենգափոխում են Բագրատ Սրբազանի խոսքը
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ապրիլի 23-ին ֆեյսբուքյան իր էջում հերքել է [արխ.] Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում Հայաստանի դրոշն Ադրբեջանի դրոշով փոխարինելու մասին տեղեկությունը և մեղադրել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին այդ տեղեկությունը տարածելու համար։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է տեղեկությունը և պարզել, որ Բագրատ Սրբազանն իրեն վերագրվող հայտարարությունը չի հնչեցրել։ Պնդումը հոգևորականին վերագրել է «Ժողովուրդ» օրաթերթը Իրականում Տավուշի թեմի առաջնորդն ապրիլի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում ասել է, որ հայկական ուժերը դիրքերից նահանջել են, սակայն նա չի պնդել, թե Ոսկեպարում ադրբեջանական դրոշ է ծածանվել։ «Այն, ինչ մենք օրերով, ամիսներով մտածում էինք, շոշափելի իրականություն է դարձել. նահանջել […]
-
Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը.
Բաքուն համաձայնել է Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ղազախստանը դիմել է մեզ՝ առաջարկելով Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել իր մոտ։ Մենք համաձայնել ենք ու պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես դրական պատասխանի, ապա հանդիպումը Ղազախստանում տեղի կունենա»,- ապրիլի 23-ին Բաքվում անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ ասել է Ալիևը։ Պաշտոնական Երևանը դեռ չեն արձագանքել Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։ Ապրիլի 15-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ասել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ ակտիվորեն աշխատել, մասնակցել […]