«Ապագա գործերի նախարարություն»․ ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամը հարցազրույցների շարք է նախաձեռնել

ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամը նախաձեռնել է «ուղիղ զրույց» ձևաչափով հարցազրույցների շարք, որոնք կրում են «Ապագա գործերի նախարարություն» խորագիրը: Հարցազրույցները վարելու են հայ և օտարազգի հայտնի գործիչներ: Նախաձեռնությունն իրականացվում է ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսության հետ համագործակցությամբ:

Այս ձևաչափը հնարավորություն է ընձեռում մտավորականների, գիտնականների, գործարար շրջանակների ներկայացուցիչների ու հասարակական կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող անձանց հետ քննարկել տարբեր ոլորտներին, մասնավորապես, գիտությանը, կրթությանը, առողջապահությանը, բիզնեսին և քաղաքականությանը վերաբերող հրատապ հարցեր և կենտրոնանալ Հայաստանի և Սփյուռքի համար արդիական խնդիրների վրա: