Դրամի ճակատագիրը փոխկապակցված է ռուբլու հետ. Բագրատ Ասատրյան

Ամենածանր երևույթը, որին Հայաստանը բախվելու է, գնաճն է: Այդ մասին ասում է ՀՀ ԿԲ 1994-1998թթ. նախագահ Բագրատ Ասատրյանը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի դեմ սահմանված կոշտ պատժամիջոցներով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսության համար հիմնական մտահոգությունները մնում են արդիական` չնայած հունվար-ապրիլ ամիսներին գրանցված 9,4 տոկոս տնտեսական ակտիվության աճին: Ներկայում գրանցվող տնտեսական ակտիվությունը Ասատրյանը պայմանավորում է գործոնային ազդեցությամբ, օրինակ, Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիներով, որոնք ակտիվորեն օգտվում են ծառայությունների ոլորտից, ուստի պատահական չէ, որ տվյալ ոլորտը գրանցել է 23,5 տոկոս աճ:

Մեկնաբանել