«Լաոն» հասավ Ստեփանակերտ

Մայիսի 28-ին «Զարթնի՛ր Լաո հանուն Արցախի» կարգախոսով քայլերթ տեղի ունեցավ Ստեփանակերտում, իսկ 19։00-ին՝ հանրահավաք Վերածննդի հրապարակում։ Երթեր տեղի ունեցան նաև Արցախի այլ բնակավայրերում։ Քայլերթի առաջին շարքերում էին հոգևորականներ, «Շարժում 88»-ի ակտիվիստներ, պատգամավորներ «Դաշնակցությունից», Արցախի ժողովրդավարական կուսակցությունից և «Արդարությունից»։ Հանրահավաքին ներկա էին պատգամավորներ ԱԺ մյուս խմբակցություններից ևս։ Հանրահավաքի մասնակիցները տեսակապով միացան Երևանի Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման մասնակիցներին և ողջունեցին իրար։

ՍիվիլՆեթը շրջել է Ստեփանակերտում և զրուցել պատգամավորների, ինչպես նաև քաղաքացիների հետ։

Մեկնաբանել