Առողջապահական ապահովագրության մեր մշակած ծրագիրը հնարավոր չի լինելու ներդնել․ Արսեն Թորոսյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, լինելով առողջապահական համապարփակ ապահովագրության համակարգի հեղինակներից մեկը, ՍիվիլՆեթի հետ զրույցում խոստովանում է, որ այդ հարկատեսակի ներդնումը իրատեսական չի լինելու։ Նա առաջարկում է հեղափոխական այդ առաջարկից մի քայլ հետ անել և գալ ավելի էվոլյուցիոն առաջարկի։