Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

«Քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը ՝ շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցերի լուծման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ալիևը նաև տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին:

Պուտինն ու Ալիևը անդրադարձ են կատարել նաև առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության արդիական հարցերին։

Մեկնաբանել