Հայկական արբանյակի, բիոլաբորատորիաների և սահմանազատման մասին. զրույց Արմեն Գրիգորյանի հետ

«Սահմանազատման հանձնաժողովը քննարկելու է սահմանին և սահմանի անվտանգությանը վերաբերող հարցեր: Հայաստանը նախկինում էլ առաջարկել է Ադրբեջանին հայելային եղանակով հետ քաշել զորքերը սահմանից, որպեսզի անվտանգության միջավայրը հանգիստ լինի». այդ մասին ասում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացը և Արցախի հետ Հայաստանի կապը կարգավորվում են տարբեր մեխանիզմներով: Արմեն Գրիգորյանն անդրադառնում է նաև հայկական արբանյակի, հայ-ադրբեջանական բանակցությունների, ներքաղաքական իրադարձությունների և զինված ուժերի բարեփոխումների հարցերին:

0:00 – Ինչո՞ւ են կասկածի տակ դնում հայկական արբանյակի գոյությունը

3:13 – Արբանյակն օգտագործվելու է սահմանզատման գործընթացում

6:03 – Ինչո՞ւ է Ռուսաստանը բարձրաձայնում ՀՀ-ում բիոլաբորատորիաների խնդիրը

10:28 – Ի՞նչի մասին է խոսում Արմեն Գրիգորյանը Հիքմեթ Հաջիևի հետ

13:30 – Հնարավո՞ր է տարանջատել դելիմիտացիայի հարցը Արցախի հիմնախնդրից

16:22 – Ադրբեջանի հետ բանակցելու դժվարությունների մասին

18:40 – Ինչո՞ւ է Շառլ Միշելը գործածում ադրբեջանական նարատիվներ

20:50 – Հայաստանի և Արցախի շահերը առաջնային և երկրոդակա՞ն են

24:06 – Շավարշ Քոչարյանի աղմկահարույց հայտարարության մասին

26:25 – Հնարավո՞ր է խաղաղություն Ադրբեջանի հետ

29:21 – Մոսվկայի և Բրյուսելի միջնորդությամբ բանակցությունների մասին

30:33 – Հայաստանում հնարավո՞ր է կառուցել պրոֆեսիոնալ բանակ

33:51 – Հայաստանն ի զորո՞ւ է կանխատեսել Ադրբեջանի գործողությունները

Մեկնաբանել