Լոնդոն 2012. Մեծ Բրիտանիան մեդալային հաշվարկում դուրս եկավ 5-րդ տեղ

Լոնդոնի օլիմպիական խաղերում շարունակվում են թիավարության մրցումները: Զույգերով ոլորավայրէջքի (կանոե) տղամարդկանց պայքարում Մեծ Բրիտանիան նվաճեց ոսկե և արծաթե մեդալները: Առաջին տեղը զբաղեցրին Թիմ Բեյլին և Էթիեն Սքոթը, Դևիդ Ֆլոուրենս/Ռիչարդ Հաունսլոու զույգը բավարարվեց երկրորդ տեղով: Բրոնզե մեդալը բաժին հասավ Սլովակիայի Պավոլ Հոլսխորներ/Պետեր Հոլսխորներ զույգին:

Թիմ Բեյլի/Էթիեն Սքոթ106.41
Դևիդ Ֆլոուրենս/Ռիչարդ Հաունսլոու106.77
Պավոլ Հոլսխորներ/Պետեր Հոլսխորներ108.28
Գուտիե Կլաուս/Մատիե Պեչե109.17
Պյոտր Սժեպանսկի/Մարցին Պոխվալա110.51
Մինգայ Հու/Յոնրոնգ Շու112.85

Մեկնաբանել