Լոնդոնի օլիմպիական խաղերում շարունակվում են թիավարության մրցումները: Զույգերով ոլորավայրէջքի (կանոե) տղամարդկանց պայքարում Մեծ Բրիտանիան նվաճեց ոսկե և արծաթե մեդալները: Առաջին տեղը զբաղեցրին Թիմ Բեյլին և Էթիեն Սքոթը, Դևիդ Ֆլոուրենս/Ռիչարդ Հաունսլոու զույգը բավարարվեց երկրորդ տեղով: Բրոնզե մեդալը բաժին հասավ Սլովակիայի Պավոլ Հոլսխորներ/Պետեր Հոլսխորներ զույգին:
Թիմ Բեյլի/Էթիեն Սքոթ | 106.41 | |
Դևիդ Ֆլոուրենս/Ռիչարդ Հաունսլոու | 106.77 | |
Պավոլ Հոլսխորներ/Պետեր Հոլսխորներ | 108.28 | |
Գուտիե Կլաուս/Մատիե Պեչե | 109.17 | |
Պյոտր Սժեպանսկի/Մարցին Պոխվալա | 110.51 | |
Մինգայ Հու/Յոնրոնգ Շու | 112.85 |