Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրկին հերքում է Ադրբեջանի պնդումները, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ հաղորդագրություն, որում պնդում է, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 31-ի երեկոյան և գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հյուսիս-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։