Հինգ հարյուրից ավելի երեխա վերադարձել է ընտանիք․ «Վորլդ Վիժն Հայաստանը»՝ երեխաների համար

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, հանրապետության մարզերում և մայրաքաղաքում կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ, որոնք միտված են այդ օրը երեխաների համար հնարավորինս վառ և տպավորիչ դարձնելուն։ Այդ տրամադրություններին զուգահեռ՝ մեր երկրում տարբեր պատճառներով շարունակում են արդիական մնալ երեխաների իրավունքների հետ կապված հրատապ խնդիրները՝ կրթականից մինչև անվտանգային։ Թեմայի շուրջ Ժաննա Ավագյանը զրուցել է երեխաների պաշտպանության ոլորտում մի շարք նախաձեռնություններ իրականացնող «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի հետ։