Կրկնուսուցումը օգնո՞ւմ, թե՞ վնասում է երեխային․ «Կրթության տապան»

Կրկնուսուցումը տարածված երևույթ է ամբողջ աշխարհում։ Կրկնուսույց լինելը ոչ միայն կայուն գումար է բերում ուսուցչին և մասնագիտության մեջ մնալու հնարավորություն տալիս, այլև բավարարվածության զգացում է հաղորդում՝ շատ դեպքերում «անհույս» երեխաներին թույլ տալով շարունակել կրթությունը։ Սակայն արդյոք կրկնուսույցի միջամտությունն օգնո՞ւմ է, թե՞ միայն հետաձգում է խնդիրը։ Այս հաղորդման ընթացքում Արամ Փախչանյանը խոսում է կրկնուսուցման մասին՝ դրա լավ և վատ կողմերով։