Կրթությունից դուրս մնացած երեխաներ․ ո՞րն է պատճառը և ի՞նչ անել

Հայաստանի տարբեր հատվածներում կան երեխաներ, որոնք ինչ-ինչ պատճառներով դուրս են մնում կրթական համակարգից, չեն հաճախում դպրոց։ «Նախաձեռնություն հանուն կրթական և սոցիալական-իրավական ներառման» ՀԿ նախագահ Սյուզաննա Պետրոսյանը ՍիվիլՆեթին պատմում է երեխաների՝ կրթությունից դուրս մնալու պատճառների, գործող կարգավորումների և երեխաներին կրթական համակարգում ընդգրկելու մեխանիզմների մասին։