Եռաբլուրում գողացել են զոհվածի շիրիմին այցելած քրոջ դրամապանակը

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «Եռաբլուրում» գողացել են զոհվածի զինծառայողի շիրիմին այցելած քրոջ դրամապանակը։

«Մայիսի 31-ին` ժամը 17:25-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրից ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ անհայտ անձը պանթեոնի տարածքից գողացել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, մայոր Գեորգի Լյովայի Մինասյանի շիրիմին այցելության եկած վերջինիս քույր՝ Մ. Խաչատրյանին պատկանող դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և այլն»,- ասված է հաղորդագրությունում։

Հունիսի 1-ին Երևան քաղաքի Անդրանիկի փողոցից գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Երևանի բնակիչ Վ. Ա.-ն, ով տեղում փաստական տվյալների համադրմամբ տվել է խոստովանական ցուցմունք։ Դեպքի առթիվ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։

Մեկնաբանել