Ալմաթիից առաջին ուղիղ չվերթն իրականացնող ինքնաթիռը ժամանեց Երևան

Ղազախական «FlyArystan» ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռներն այսուհետ շաբաթական երկու օր՝ երկուշաբթի և հինգշաբթի, ուղիղ չվերթներ կիրականացնեն Ալմաթի-Երևան նոր ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավիաընկերության առաջին թռիչքը դեպի Երևան տեղի ունեցավ հունիսի 2-ին: Առաջին չվերթով Հայաստան են ժամանել լրագրողներ, բլոգերներ, ովքեր 4-օրյա տուր կանցկացնեն Հայաստանի տեսարժան վայրերով:

«Այս չվերթի բացումը մեծ նշանակություն ունի մեր բազմոլորտ համագործակցության համար՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութահումանիտար ոլորտներում, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը։

Ալմաթի-Երևան նոր ուղղության մեկ կողմի տոմսի արժեքը սկսում է 46 հազար դրամից:

Մեկնաբանել