Ես չգիտեմ՝ ինչ նպատակ ունի «Դիմադրության» շարժումը. Կարին Տոնոյան

Ես չգիտեմ՝ ինչ նպատակ ունի «Դիմադրության» շարժումը: Այն հայտնվել է մի վիճակում, երբ հետդարձի ճանապարհ չունի: Այդ մասին ասում է հասարակական գործիչ Կարին Տոնոյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նա ընդունում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած շարժումը չունեցավ հանրային լայն աջակցություն: Մյուս կողմից, Տոնոյանը շարունակում է աջակցել Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողություններին, քանի որ կառավարության ղեկավարին համարում է «ստեղծված աղետի գլխավոր պատճառը»:

Մեկնաբանել