«Ապագա գործերի նախարարության» առաջին զրույցը՝ Նուբար Աֆեյանի և Էրիկ Էսրաիլյանի միջև

ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի համահիմնադիր, դոկտոր Նուբար Աֆեյանը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի կլինիկական բժշկագիտության պրոֆեսոր, «Էմմի» մրցանակի առաջադրված կինոպրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանի հետ զրուցում է այն մասին, թե ինչու հայ ազգը պետք է ապագայի երկարաժամկետ տեսլական ստեղծի։ Էսրաիլյանն անդրադառնում է հայ ներգաղթյալների փորձին և նրան, թե ինչպես է այդ փորձը ձևավորել իր արժեքները։ Նա պատմում է, թե ինչպես է օգտագործել ֆիլմարտադրությունը՝ հայկական հարցերի մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար:

Նուբար Աֆեյանի և Էրիկ Էսրաիլյանի զրույցն առաջինն է «Ապագա գործերի նախարարության» հարցազրույցների շարքում։ ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամը նախաձեռնել է ուղիղ զրույց ձևաչափով հարցազրույցներ, որոնք իրականացվում են ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսության հետ համագործակցությամբ: