Լոնդոն 2012. ԱՄՆ-ը ոսկիներով հավասարվեց Չինաստանին` 18:18

ԱՄՆ հավաքականը կարողացավ վերջապես հավասարվել Չինաստանի օլիմպիականներին ոսկե մեդալների քանակով: Մայքլ Ֆելփսին հաջողվեց նվաճել իր առաջին անհատական մեդալն այս Օլիմպիական խաղերում 200 մետր համալիր լողի ձևում: Արծաթե մեդալը նվաճեց Ռայան Լոխտեն: ԱՄՆ հավաքականը օլիմպիական լողավազանում նվաճեց 11-րդ ոսկին խաղարկված 23 ոսկե մեդալներից։

Ֆելփսը շատ մոտ էր իր իսկ սահմանած օլիմպիական ռեկորդը թարմացնելուն, բայց մի քանի միլիվայրկյան չբավականացրեց նրան լողի պատմության մեջ հերթական էջը բացելու համար:

Բրոնզե մեդալին արժանացավ Լասլո Չեխը Հունգարիայից:

1 United States of America Մայքլ Ֆելփս 1:54.27
2 United States of America Ռայան Լոխտե 1:54.90 +0.63
3 Hungary Լասլո Չեխ 1:56.22 +1.95

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել