Ատեստավորումը բևեռացնելու է ուսուցիչներին և սրելու է կոնֆլիկտներ. Սերոբ Խաչատրյան

Ատեստավորման միջոցով աշխատավարձի բարձրացումը չի հանգեցնի կրթության որակի բարձրացման, կարծում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նա ասում է, որ 200-300 հազար դրամ աշխատավարձով հնարավոր չէ բարձր որակավորում ունեցող մասնագետի բերել դպրոց, քանի որ մասնավոր ոլորտում նրանք միշտ ավելի բարձր են վարձատրվելու: Ըստ այդմ, կարծում է Խաչատրյանը, աշխատավարձի բարձրացումից բացի, անհրաժեշտ են սոցիալական երաշխիքներ, պետական պատվեր: Ներկայում, նշում է փորձագետը, գործում է ծայրահեղ լիբերալ շուկայական մոդել, որը չի կարող նպաստել կրթության որակի բարձրացմանը: