Ոստիկանության պահպանվող տարածքներ են տեղափոխվել 39 մեքենա

Արխիվային լուսանկար՝ 2014 թ․, մայիսի 23

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 13․00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 39 տրանսպորտային միջոց, հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից։

39 մեքենաներից 33-ի ղեկին եղել են անչափահասներ, չորս անձ մեքենան վարել են առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ փոխարինված համարանիշով, մեկը՝ ոչ սթափ վիճակում։

«Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել