Լուսաձայնային նռնակներ ու մահակներ․ բախումներ կառավարական ամառանոցի մոտ

Հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման հերթական երթի ժամանակ տեղի ունեցավ բախում ոստիկանների ու ցուցարարների միջև՝ կառավարական ամառանոցի մոտ։ Ավելի քան մեկ ամիս տևող հավաքների ընթացքում առաջին անգամ էր, երբ ոստիկանությունը ստիպված եղավ կիրառել մահակներ ու լուսաձայնային նռնակներ։ Իրավիճակը կտրուկ լարվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո։ Նա հայտարարեց, թե ՔՊ-ական որոշ պատգամավորներ «թաքնվել են» խորհրդարանում։

Մեկնաբանել