Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն է նշանակվել Սահակ Վարդանյանը

«Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվել Սահակ Վարդանյանը: Այդ մասին հունիսի 6-ին հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ գործակարգավարական խորհրդակցության մեկնարկին։

2018- 2021-ին Սահակ Վարդանյանն աշխատել է ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, իսկ 2021-2022-ին՝ «Բարսիս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն փոխտնօրեն։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։