Կյանքը Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի հարևանությամբ

Արցախում միակ տեղը, որտեղ հայերը մոտիկից առնչվում են ադրբեջանցիների հետ, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերն են՝ Հին Շենը և Մեծ Շենը։ Այստեղով պիտի անցնի Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը։ ՍիվիլՆեթի նկարահանող խումբը ևս հաղորդակցվեց ադրբեջանցի շինարարների հետ, ճիշտ է՝ միայն ժեստերով: Նրանք մեծ թափով աշխատանքներ են իրականացնում Հին Շենում, իսկ Մեծ Շենում նոր են սկսել։