Ստանիսլավ Զասը կարևորեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը

Հարավային Կովկասում շարունակվում է պահպանվել լարվածությունը՝ չնայած հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում․ Երևանում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Իրավիճակի կայունացման գործում շարունակում է կարևոր դեր խաղալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման հաջող ավարտը, անկասկած, կարող է մեծ ներդրում ունենալ ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում»,- ասել է Զասը։

Եվրասիական տարածաշրջանում ստեղծված բարդ պայմաններում՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ երկրների միասնականության անհրաժեշտություն է տեսնում, ինչպես նաև արտաքին հարաբերություններում գործունեության հետագա զարգացում, պաշտպանության ամրապնդում, ճգնաժամային արձագանքման ուժերի կատարելագործում և համալիր միջոցառումների անցկացում՝ ժամանակակից մարտահրավերները և վտանգները հաղթահարելու նպատակով։

Մեկնաբանել