Toyota-ն կրկին առաջինն է

Ճապոնական Toyota Motor Corp. ավտոկոնցեռնի զուտ շահույթը 2012-2013 ֆինանսական տարվա առաջին կիսամյակում, որը Ճապոնիայում ավարտվում է հունիսի 30-ին, կազմել է 290,3 մլրդ յեն ($3,71 մլրդ), ինչը 263 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս մասին ասված է ընկերության հաշվետվության մեջ։ Զուտ հասույթը հաշվետու ժամանակահատվածում աճել է 59,9%-ով՝ կազմելով 5,5 տրլն յեն ($70 մլրդ)։

Նշենք, որ Toyota ավտոկոնցեռնը Ճապոնիայում և Թաիլանդում բնական աղետների պատճառած վնասներից հետո կարողացավ վերականգնվել կես տարի առաջ։ Ընկերությունը կրկին առաջ է անցել ամերիկյան GM-ից՝ վերադարձնելով համաշխարհային ավտոշուկայի առաջատարի տիտղոսը։