Ադրբեջանը ագրեսիվ քաղաքականություն է վարում Հայաստանի և Ղարաբաղի նկատմամբ. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանը շարունակում է բավականին ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում։

«Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը չխախտել իրենց ռազմատենչ եւ ծավալապաշտական հռետորաբանությամբ Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության ապահովմանն ուղղված քայլերը»,- ասել է Սիմոնյանը։

Նա նաև վերահաստատել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության եւ բարեկեցության հաստատմանը, ինչպես նաև պատրաստակամ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսել։

Մեկնաբանել