Հայաստանը քայլում է դանակի բարակ շեղբի վրայով. Հայկազ Ֆանյան

Դրամի արժևորման հիմնական պատճառները երկուսն են՝ ռուսաստանցիների ներհոսքը Հայաստան և Ռուսաստանի մոնետար քաղաքականությունը․ ասում է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցում: Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա առաջին չորս ամսում արձանագրվել է ռուսաստանցիների աննախադեպ մեծ հոսք․ նրանց մի մասն արդեն ապրում և վաստակում է Հայաստանում: Երկրորդ գործոնը, որը դրական է ազդում դրամի արժևորման վրա, հակառուսական պատժամիջոցների և ՌԴ իշխանությունների ներդրած սահմանափակումների հետևանքով դոլարի նկատմամբ պահանջարկի կտրուկ անկումն է։ Այն ազդում է նաև ՀՀ-ի վրա, քանի որ խոսքը նույն տնտեսական տարածքի մասին է:

Մեկնաբանել